Գիշերը վնասել են Դավթաշենի եկեղեցու մոտ դրված նստարանները (լուսանկարներ)
Այս գիշեր անհայտ անձինք վնասել են Դավթաշենի եկեղեցու մոտ դրված նստարանները։ Այդ մասին հայտնել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
«Մի տհաճ և Դավթաշենի համար անսովոր թեմայի մասին եմ ուզում գրել։ Գիշերը ինչ-որ անհայտ անձինք վնասել են եկեղեցու բակում տեղադրված նստարանները, որոնք նվիրել է ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը։
Խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ (ինչպես կուզեք) խնամքով վերաբերվեք այդ ամենին, որը ոչ իմ սեփականությունն է, ոչ մեկ ուրիշինը. դա ձերն է, ու խնդրում եմ տանտիրոջ հոգատարությամբ վերաբերվեք, ինչպես և մինչ օրս արել եք»,- նշել է նա։