Տիգրան Սարգսյանն ասել է՝ երբ պատրաստ կլինի ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի խորացման մասին փաստաթուղթը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ինտեգրացիոն միավորումը խորացնելու մասին հռչակագիրը կնախապատրաստվի Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստում:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ կողմերը պայմանավորվել են հինգ երկրների կառավարությունների հետ նախապատրաստել հռչակագիր ինտեգրացիոն միավորումը խորացնելու մասին պայմանագիր նոյեմբեր ամսվա վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Այդ շրջանում կլինի Գերագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում փաստաթուղթը կդրվի պետությունների ղեկավարների քննարկմանը։