ԵԱՏՄ երկրները հաստատել են միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը և մի շարք այլ փաստաթղթեր
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն այսօր Սոչիում տեղի ունեցած նիստի ընթացքում մի շարք փաստաթղթեր է հաստատել, այդ թվում և ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, հիմնական փաստաթղթերից մեկը ԵԱՏՄ-ում Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակ տալու մասին է:
Հաստատվել է երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միությունների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, ինչպես նաև 2018-2019 թվականներին ԵԱՏՄ անդամների մակրոտնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշերի մասին որոշումները:
Հաստատվել են նաև մի շարք ներքին փաստաթղթեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, ինչպես նաև Միության ագրոարդյունաբերական քաղաքականության և միջազգային գործունեության հետ կապված որոշումները: