Նազարբաևը ԵԱՏՄ նիստում առաջարկել է քննարկել Սև և Կասպից ծովերի միջև նավարկելի ջրանցք կառուցելու նախագիծը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել քննարկել Սև և Կասպից ծովերը նավարկելի ջրանցքով իրար միացնելու նախագիծը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Հեռանակարային նախագիծ կլիներ «Եվրասիա» նավարկելի ջրանցքի կառուցումը, որը թույլ կտա ջրային ուղիներով կապել Սև և Կասպից ծովերը»,-Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշել է Նուրսուլթան Նազարբաևը: