Ասում են՝ նոր կառավարությունը, նոր թիմն աշխատանքային փորձ չունի. ներեցեք, նոր թիմին նման փորձ պետք չէ
Ասում են՝ նոր կառավարությունը, նոր թիմն աշխատանքային փորձ չունի։
Կներեք, խոսքը հատկապես ո՞ր փորձի մասին է, վերջին 10 տարում 877.144 քաղաքացու աղքատության հասցնելո՞ւ, 374.211 քաղաքացու արտագաղթի հասնելո՞ւ, պետական պարտքը 7 մլրդ դոլարի հասցնելու, 30 տարվա վաղեմության երկրաշարժից առ այսօր 4000-ից ավել անօթևան ընտանիք ունենալո՞ւ, համատարած կոռուպցիայի, կեղծված բոլոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների՞:
Եթե այո, ապա, ներեցեք, նոր թիմին նման փորձ պետք չէ։ Իսկ փորձն, առհասարակ, ձևավորվում է աշխատանքի ընթացքում։ Ոչ մի երկրում որևէ նախկին պետական պաշտոնյա ծննդատանը պորտալարի հեռացումից անմիջապես հետո աշխատանքային փորձ նվեր չի ստացել։
Արեն Մկրտչյան. Ֆեյսբուք