Խանութում բոլորը եղել են «Դուխով» շապիկներով‚ քանի որ իրենց մոտ հիմա գործում է «Դուխով» ակցիան‚ իսկ Արման Սաղաթելյանը զեղչով գնել է մի քանի ապրանքներ
Հարություն Մկրտչյանը գրել էր (հետագայում շեշտել նաև, որ անձամբ ա տեսել), որ այսօր VLV խանութ սրահներից մեկում Արման Սաղաթելյանին չեն սպասարկել: Ավելին հենց մտել ա՝ միացրել են հեղափոխության քայլերթը, ու բոլորը եղել են "Դուխով" մայկաներով: Հարությունը սա անվանել էր մարդակերություն, իմ ընկերներից մեկը՝ պոռնո, մեկ ուրիշը՝ տականքություն:
Զանգել ու խոսել եմ էդ սրահի մենեջեր Վարդան Դավթյանի հետ: Վարդան Դավթյանը շատ հանգիստ բացատրեց, որ խանութում բոլորը եղել են "Դուխով" շապիկներով ու միացված է եղել դրան համապատասխանող երաժշտություն, քանի որ իրենց մոտ հիմա գործում է "Դուխով 30% զեղչ" ակցիան: Ավելին, Արման Սաղաթելյանին ինքը անձամբ ա սպասարկել (որպես VIP հաճախորդի), Արմանը զեղչով գնել ա գազօջախ, մի քանի օրից գալու ու գնելու ա հեռուստացույց, որովհետև կա էդ մասին նախնական պայմանավորվածություն (ընդ որում՝ էլի զեղչով):
Ես չեմ բացառում, որ Հարությունը ինչ-որ բան իրոք տեսել ա, բայց մինչև վերջ չի խորացել, կամ նրան պատմել են կիսատ, բայց քանի որ արդեն ասած ա եղել՝ տեսել եմ անձամբ, չի կարողացել խոսքից հետ քաշվել:
Ամեն դեպքում, կարծում եմ, բոլորովին դժվար չի էս երկու պատմությունները հաշվի առնելով՝ մի հատ էլ զանգել Արման Սաղաթելյանին ու հարցնել՝ ինչ ա եղել: Բայց դա երևի պետք ա անեն լրագրողները, մանավանդ՝ մինչև էսպիսի ինֆորմացիա տարածելը, թեկուզ իրենց պատին միայն, բայց հանրայնորեն:
Վահագն Թևոսյան. Ֆեյսբուք: