Խոշոր ավտովթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մերձավան գուղի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Օհանյանը իր վարած Toyota Camry մակնիշի 58 AL 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրին, այնուհետև՝ օդանավակայանի տարածքում գտնվող քարե շինության պատին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ն. Օհանյանը և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։