Երևան-Գյումրի գնացքի մի քանի չվերթ չեղարկվում է
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով մայիսի 15,16 և 17-ին չեղարկվում են ժամը 14:25-ին մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:45-ին մեկնող №687 Գյումրի-Երևան գնացքները:
Ժամը 7:55, 8:25, 18:15 և 18:25-ին մեկնող Երևան-Գյումրի-Երևան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ: