Լևոն Վահրադյանն, ով աշխատում է «Կրթության և սպորտի նախարարությունում», ֆեյք է (լուսանկար)
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված նախարարի Facebook-յան էջի մասին քննարկումների հետ։
«Հարգելի բարեկամներ, շտապում եմ բոլորիդ պաշտոնապես տեղեկացնել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լևոն Վահրադյանը ֆեսբուքյան էջ չունի և սոցցանցերում նրա տվյալներով մեկ այլ օգտատիրոջ կամ ֆեսբուքյան էջի հետ համընկնումները «ֆեյքեր» են:
Լավ օր եմ մաղթում բոլորիդ», - Facebook-յան իր էջում գրել է Աստղիկ Մարտիրոսյանը։
Նշենք, որ Facebook-ում Լևոն Վահրադյան անունով էջ էր բացվել, որտեղ նշված էր, թե աշխատում է Կրթության և սպորտի նախարարությունում։ Օգտատիրոջ այս գրառումը ծաղրի առարկա էր դարձել մի շարք օգտատերերի համար։