iPhone-ը կարող է միաժամանակ երկու լուսանկար անել (լուսանկար)
Ներկայումս ընկերությունում աշխատում են կրկնակի տեսախցիկի նոր ռեժիմի վրա։ Մոդուլները պետք է նկարեն միաժամանակ, առանց միմյանց խանգարելու։ Այս մասին գրում է Digital trends-ը։
Նոր գործառույթի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել էր արտոնագրի տեքստում։ Ենթադրվում է, որ նրա օգնությամբ հնարավոր կլինի միևնույն կադրը նկարել տարբեր ռակուրսներով՝ ստանդարտ և մեծացված։
Ընդ որում, կրկնակի լուսանկարի ռեժիմում iPhone–ը թույլ կտա օգտատիրոջը մեծացնել կադրերը և ընտրել ռեժիմը՝ իրարից անկախ։
Գործառույթը ևս մեկ հնարավորություն կընձեռի. այն ընթացքում երբ օբյեկտիվներից մեկը տեսագրում է, երկրորդը կարող է զուգահեռ լուսանկարել: