Իգոր Դոդոնը ցանկանում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ ուղևորվում է Սոչի՝ մասնակցելու ԵՏՄ նիստին, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ ունենալու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-գրել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջում։