«Այս առաջադեմ դարում քաղաքական գործիչ կինը իրավունք չունի՞ ազդրը բաց նկար ունենալ». Անի Զախարյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան «ֆուրորին» (լուսանկարներ)
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ում վերջերս շատ էին քննարկում սոցկայքերում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր այն անդեմ ֆեյքերը, ովքեր իմ ընկերներում չկան և ուղղորդված իմ կանացի նկարներից են գցում համացանց իբր որպես վարկաբեկող նյութ: Ինչ է այս առաջադեմ դարում քաղաքական գործիչ կինը իրավունք չունի՞ ազդրը բաց նկար ունենալ: Դա թատերական կերպարի համար ստեղծված զգեստ է եղել: Լավ, մինչև երբ ենք այս հետամնացության մեջ խարխափելու»: