Եկեք հաջողություն մաղթենք ՀՀ նոր կառավարության բոլոր անդամներին, սեպ չխրենք ժողովուրդ-կառավարություն հարաբերություններում. Գևորգ Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեք հաջողություն մաղթենք ՀՀ նոր կառավարության բոլոր անդամներին:
Առաջին օրվանից արդեն սկսվել են ամենատարբեր կարծիքներ ու քննադատություններ հասցեագրել երիտասարդ նախարարների հասցեին:
Անշուշտ, նրանց շարքում կան և չճանաչված մարդիկ, սակայն դա ինքնին բավարար չէ՝ պաշտոնյայի ժողովրդանպաստ գործունեությունը կասկածի տակ դնելու համար:
Քիչ ե՞նք տեսել հայտնի թալանչիներ ու անգրագետներ, որոնք համառորեն հողին են հավասարեցրել երկրի տնտեսությունն ու քաղաքականությունը:
Եկեք վստահության կանխավարկածով վերաբերենք մեր նախարարներին, առաջին օրվանից սեպ չխրենք ժողովուրդ-կառավարություն հարաբերություններում»: