«Եվրատեսիլ 2018»-ում հաղթեց Իսրայելը (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2018»-ում հաղթող ճանաչվեց Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը, երրորդը` Ավստրիան։
Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ` Ավստրիա, երկրորդ տեղ`Շվեդիա, երրորդ տեղ` Իսրայել։
Հանդիսատեսի քվեարկությամբ պատկերն այսպիսին էր` առաջին տեղ` Իսրայել, երկրորդ տեղ` Կիպրոս, երրորդ տեղ` Իտալիա։
Լիսաբոնում կայացած մրցույթին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակչից։