Միգուցե կարելի էր ավելին անել, բայց ինչպես լատինական ասացվածքն է ասում` Feci quod potui, faciant meliora potentes. առողջ եղեք. Լևոն Ալթունյան
Լևոն Ալթունյանը առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին մաղթել է հաջողություններ և հայտնել իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում աջակցելու։
«Հարգելի գործընկերներ,
Ժամանակն է եկել միմյանց հրաժեշտի խոսքեր ասելու:
Մեկ տարի ութ ամիս համատեղ քննարկումները, բանավեճերը, մեծ ու փոքր հաղթանակները տվեցին իրենց արդյունքը. մենք սկիզբ դրեցինք առանցքային նախագծերի, որոնք մոտ ժամկետներում առողջապահության համակարգի հիմնասյուններն են դառնալու:
Ակնհայտ են նաև այդ ժամանակահատվածում իրականացված գործունեության կիրառական արդյունքները, դրանք հստակ են և չափելի:
Շնորհակալ եմ բոլորի՛դ,
Առանձնակի շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զեկույցներով իմ աշխատանքային սենյակ էին մտնում ամեն շաբաթ, ամեն օր, այդ թվում` աշխատանքային ժամերից դուրս:
Համաձայն եմ, դա մեծ փորձություն էր, բայց հույս ունեմ, որ նաև փորձ:
Ետ նայելով` կարող եմ ասել, որ միգուցե կարելի էր ավելին անել, բայց ինչպես լատինական ասացվածքն է ասում` Feci quod potui, faciant meliora potentes (Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին)։
Բարով մնաք։
Ցանկանում եմ որ ձեր աշխատանքի հիմնական նպատակը շարունակի մնալ հայրենական առողջապահությունն աշխարհի լավագույններից մեկը դարձնելը: Դա իրատեսական նպատակ է: Մենք ամեն ինչ կարո՛ղ ենք։
Երկրում կատարված վերջին իրադարձությունները դա ապացուցեցին:
Թող յուրաքանչյուր օրը ձեզ բավարարվածություն բերի կատարված աշխատանքից:
Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին մաղթում եմ հաջողություններ և հայտնում իմ պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում աջակցելու։
Առողջ եղեք»։