Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշին և 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում, Սամվել Մարգարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 423 OF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ավտոմեքենան պատկանում է «Մեհրաբյան որդիներ» ՍՊԸ-ին և այն ուղղելու ու երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: