Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում
ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում կայացած բոլոր խաղերում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի հետնապահ Երևանի «Արարատը» իր հարկի տակ չնայած սկզբում պարտվում էր «Շիրակին» 0:4 հաշվով, սակայն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ փրկել խաղը՝ 4:4:
Կապանի «Գանձասար-Կապանն» ու «Բանանցը» մեկական գոլ փոխանակեցին և նույնպես չորոշեցին հաղթողին: Իսկ ահա Երևանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը» ընդհանրապես չկարողացան գրավել դարպասները և գոլազուրկ ոչ-ոքի արեցին:
Այդպիսով, այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Դա նշանակում է, որ չեմպիոնի հարցը կլուծվի վերջին՝ 30-րդ տուրում, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այդ օրը առաջնության առաջատար «Շիրակը» իր հարկի տակ կընդունի «Փյունիկին», իսկ նրան հետապնդող «Ալաշկերտը»՝ «Գանձասար-Կապանին»: