Վրաերթեր Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա տղա և 13-ամյա աղջնակ
Մայիսի 11-ին, ժամը 13.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 10.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Քանաքեռցու և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: