Առողջ մարդու և ծխողի թոքերը. բուժքույրն ահասարսուռ տեսանյութ է հրապարակել
Մենք մանուկ հասակից լսում ենք ծխելու վնասակարության մասին: Մեզ վախեցնում են ծնողները‚ դպրոցում նախազգուշացնում են‚ վախեցնում են տուփերի վրա տեղադրվող սարսափելի գովազդներով: Ամանդա Էլլերը Հյուսիսային Կարոլինայից ավելի հեռուն է գնացել և ցույց տվել‚ թե ինչ է կատարվում ծխախոտի սիրահարների օրգանիզմի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեսանյութում Ամանդան ցույց է տալիս վարդագույն առողջ թոքեր և թոքերն այն մարդու‚ ով օրական մեկ տուփ ծխախոտ էր ծխում 20 տարվա ընթացքում:
Ծխող մարդու սարսափելի սև թոքերը կորցրել են էլաստիկությունը և չեն կարողանում նորմալ գործել՝ ի տարբերություն առողջ մարդու թոքերի: