Գիտնականները զգուշացնում են «Siri»-ով և «Google Assistant»-ով փողը ներկելու ձևի մասին
Չինացի և ամերիկացի հետազոտողները զգուշացրել են մի միջոցի մասին‚ի նչի օգնությամբ խաբեբաները կարող են փողը ներկել կամ մտնել տուն՝ օգտագործելով ձայնային օգնականները: Այս մասին հաղորդել է «The New York Times»-ը:
Մասնագետները սովորել են ձայն սինթեզել‚ որի օգնությամբ կարելի է կառավարել գրեթե բոլոր ձայնային օգնականները: Եվ փայնը բավականին ցածր է‚ այն գրեթե չի ընկալվում մարդկային ականջի կողմից: Կարելի է նաև երաժշտական մեղեդի ներդնել‚ որի միացման ժամանակ ձայնային օգնականը կկատարի որոշակի գործողություններ:
Խաբեբաների համար գործելու տարածքը գրեթե սահմանափակ չէ: Օրինակ‚ նրանք կարող են սմարթֆոնին ստիպել զանգահարել որոշակի համարով‚ գումար փոխանցել ինչ-որ հասցեի‚ բացել դուռը՝ օգտագործելով խելացի տունը և այլն: Փորձարկման ժամանակ գործի են դրել «Amazon Alexa», «Google Assistant» և «Siri» օգնականները: