Սեռական հարաբերություն էր ուզում. Ռիհաննայի երկրպագուն մտել է նրա տուն և ողջ օրն այնտեղ անցկացրել
Ռիհաննայի երկրպագուին բերման է ենթարկել Լոս Անջելեսի ոստիկանությունն այն բանից հետո‚ երբ նա մտել է երգչուհու տուն իր իրերով: Այժմ նրա դեմ մեղադրանք է հարուցվել: Այս մասին հաղորդում է «The Sun»-ը:
Էդուարդո Լեոնը մայիսի 10-ին գտել է Ռիհաննայի օգնականին: 26-ամյա տղամարդը ինչ-որ կերպ անջատել է առանձնատան անվտանգության ահազանգի համակարգը և երգչուհու տանն է եղել ողջ օրը: Իր հետ նա տարել է իր իրերը‚ բացել պայուսակը և անգամ հասցրել լիցքավորել հեռախոսը:
«TMZ»-ի տվյալներով՝ Լեոնը ոստիկաններին հայտնել է‚ որ մտել է երգչուհու տուն‚ որովհետև ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ սուպերաստղի հետ:
Ռիհաննան այդ ժամանակ տանը չի եղել: Նա Նյու Յորքում է եղել: