Երկրում փող չկա. Արգենտինայի նախագահը ներկա չի լինի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը տնտեսական ճգնաժամի պատճառով
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին որոշել է չեղարկել իր այցը Ռուսաստան ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար: Պատճառը երկրում դժվար տնտեսական իրավիճակն է: Այս մասին հաղորդել է «Nacion» պորտալը՝ վկայակորելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին:
Արգենտինայում տնտեսական իրավիճակը բարդացել է այս շաբաթ: Մայիսի 11-ին արգենտինական պեսոյի կուրսը դոլարի նկատմամբ ընկել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով 23.73 պեսոյի մեկ դոլարի դիմաց:
Ինչպես հաղորդվում է‚ Մակրիի բացակայությունը Մոսկվայում ևս հարված կլինի երկրի սպորտային դիվանագիտության համար‚ քանի որ նախագահը պլանավորում էր Արգենտինան առաջ տանել որպես 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունող երկիր‚ որը նա կկիսեր Ուրուգվայի և Պարագվայի հետ: