Թբիլիսիում անկարգություններ են սկսվել գիշերային ակումբներում հատուկ գործողություններից հետո (լուսանկարներ)
Այն բանից հետո‚ երբ Վրաստանի ոստիկանությունն այս գիշեր խուզարկումներ է անցկացրել Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում‚ բերման է ենթարկվել 8 մարդ‚ քաղաքի փողոցներում անկարգություններ են սկսել: Այս մասին հաղորդում է «Iberia»-ն:
Ակումբի՝ իրավապահ համակարգի գործողություններից դժգոհ հաճախորդները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ‚ այնտեղ լրացուցիչ ոստիկանական ուժերի կուտակումներ են նկատվել:
Հիշեցնենք‚ որ հատուկ գործողություն անց են կացրել նոր տեսակի թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահվան դեպքերի թվի աճի պատճառով: Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է‚ որ հետաքննությունն անց է կացվել երեք ամիս: