«NASA»-ն պատրաստվում է Մարս ուղարկել ուղղաթիռ (տեսանյութ)
«NASA»-ն նախատեսում է Մարս հասցնել մինի-ուղղաթիռը և այն օգտագործել երկրագունդը հետազոտելու առաքելության ժամանակ՝ 2021 թվականին: Այս մասին նշվում է տիեզերական գործակալության հաղորդագրության մեջ:
Կարմիր մոլորակի մթնոլորտում 1.8 կիլոգրամ քաշով սարքավորումը կարող է րոպեում մինչև 3 000 շրջան կատարել‚ ինչը 10 անգամ ավելի է Երկիր մոլորակի վրա ուղղաթիռների արագությունից:
«Ուղղաթիռը պոտենցիալ ունի գիտության‚ բացահայտումների և Մարսի վրա ապագայում հետազոտական առաքելությունների համար»‚- նշել է ընկերության ղեկավար Ջիմ Բրայդենստայնը: