Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում հայտնաբերված սահնօձին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 12:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: