ՀՀ ոստիկանությունը որոնում է անհետ կորած Խաչատուր Գևորգյանին (լուսանկար)
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Խաչատուր Գուրգենի Գևորգյանը, որը մայիսի 8-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ հավելելով. «Խաչատուր Գևորգյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով:
Հագին եղել են մուգ կապույտ ջինսե տաբատ, սև վերնաշապիկ, սև կոշիկներ:
Խաչատուր Գևորգյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094-41-01-32, 055-00-22-15 կամ 1-02»։