Ովքե՞ր կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում
«Ելք» խմբակցությունը երկու նոր պատգամավորներ կունենա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանդատը փոխանցվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին։
Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։
Պատգամավոր կդառնա նաև ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանն էր, որը նշանակվել է կրթության և գիտության նախարար։
Նշենք, որ Հրաչ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներորդին է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի եղբայրը։