Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Colt-ն ու ГАЗ 3110-ը. 5 վիրավորների մեջ են դպրոցի զինղեկն ու մանկահասակ երեխաներ (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավոտթվար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Նալբանդյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 MN 423 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Ցոլակ Հովհաննիսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 AO 049 համարանիշին ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Նալբանդյանի ուղևոր, համագյուղացի, 47-ամյա Արաքսի Նալբանդյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Mitsubishi-ի ուղևորներ, Հոռոմ գյուղի բնակիչներ, 4-ամյա Մանվել Ներսիսյանը, և 2-ամյա Մենուա Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոց:
Գ. Շամշյաի տեղեկություններով՝ վարորդներից Ց. Հովհաննիսյանը աշխատում է Շիրաի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ: