«Արարատ»-ը տուգանվել է՝ որակազրկված ֆուտբոլիստի պատճառով
Մայիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Արարատ»-ին տուգանել 40 հազար դրամով՝ որակազրկված մարզիկին խաղադաշտ դուրս բերելու պատճառով։
«07/05/18-ին «Շիրակ-2»-«Արարատ-2» խաղին որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն` «Արարատ-2» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 40000 դրամով»,- նշված է հայտարարության մեջ։