Նաիրիտցիները բողոքի ցույց են անում գործարանի մոտ
«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները գործարանի մոտ բողոքի ցույց են անում: Նրանք պահանջում են վճարել հունվարսից մինչ այժմ իրենց չստացած գումարները, որոնք տնօրինությունը պարտք է մնացել իրենց: «Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հավաքվածներին հորդորեց հանդիպել փաստաբանի հետ և փորձել լուծում տալ հարցին:
Նաիրիտցիները նշեցին, որ մայիսի 16-ին բողոքի ձայն կբարձրացնեն կառավարության մոտ՝ վարչապետին ներկայացնելով իրենց խնդիրը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը երեկ տեղեկացրել էր, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահի հետ: