«Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Սոչիում». Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում մայիսի 14-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Բավականին լարված օրակարգ է սպասվում»,- ասել է Պեսկովը: