Միհրան Հարությունյանը չի մասնակցում հավաքականի մարզումներին. Լևոն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հեռու է մնում հավաքականի մարզումներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Միհրանը հեռու է մնում հավաքականի մարզումներից: Ոչ մի քայլ չի արել և մոտեցում էլ չկա: Մարզիկը պետք է մասնակցի հավաքների և մրցաշարերի, որ կարողանա ինչ-որ բան ասել: Ոչինչ չեմ կարող ասել նրա մասին»,-նշել է նա:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին իր նորամուտը կտոնի MMA-ի խառը մենամարտերում: