«Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի կառավարության կազմում, ՀՅԴ-ի հետ դեռ քննարկում ենք. Նիկոլ Փաշինյան
«Ծառուկյան» դաշինքը իհարկե, ներգրավված կլինի կառավարության կազմում: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են:
«Մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք»,-ասել է Փաշինյանը՝ նշելով‚ որ դա լինելու է համաձայնության կառավարություն: