«Հեյդար Ալիևի ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն». ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:
«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառմանը , որը նույն կերպ էր մտածում, բայց պարտություն կրեց: Նույն ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն: Հայրը բավականաչափ խելամտություն է ունեցել դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»,- գրել է նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ հանդիսավոր արարողությանը, հայտարարել է, որ «ադրբեջանական դրոշը կբարձրացվի Շուշիում և Ստեփանակերտում»: