Ո՞վ կհավատար, որ կարող ենք ունենալ երկրի ղեկավար, ով ոտքով է գործից տուն գնում և ընդամենը մեկ թիկնապահի ուղեկցությամբ
Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ զարմացած էր՝ տեսնելով աշխատանքից տուն ուղևորվող նախագահին.
«Քիչ առաջ Կասկադի մոտով անցնելիս հանդիպեցի աշխատանքից տուն ուղևորվող նախագահ Արմեն Սարգսյանին: Ոտքով էր քայլում ընդամենը մեկ թիկնապահի ուղեկցությամբ: Ջերմորեն ողջունեցինք միմյանց: Ո՞վ կհավատար, որ կարող ենք ունենալ երկրի ղեկավար, ով ոտքով է գործից տուն գնում ու ճանապարհին շփվում է քաղաքացիների հետ: Վերջին նման ղեկավարը Գրիգոր Հարությունովն էր»: