Շիրակի համալսարանը պե՛տք է ունենա իրեն արժանի ռեկտոր. Անահիտ Բախշյանը վաղը կմիանա ուսանողների պահանջին
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրել է, որ մայիսի 10-ին առավոտյան ժամը 11-ին կլինի Շիրակի պետական համալսարանում՝ որտեղ կմիանա ուսանողների ՇՊՀ-ի ռեկտորի հրաժարականի պահանջին։
«Գնում եմ հաստատուն մի նպատակով՝ մեր սիրո և համերաշխության հեղափոխության Նոր Հայաստանում օրինականության հաստատման ընթացքը հաստատուն քայլերով սկսել կրթության ոլորտից։ Շիրակի համալսարանը պե՛տք է ունենա իրեն արժանի ռեկտոր»,- գրել է նա: