Հայ-ադրբեջանական սահմանին վնասազերծված խումբը Բանգլադեշի քաղաքացիներից էր կազմված. Վիգեն Սարգսյան
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում ՀՀ զինծառայողների կողմից վնասազերծված խումբը կազմված էր Բանգադեշի քաղաքացիներից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Մեր զինծառայողները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել Բանգլադեշի քաղաքացիներից կազմված խումբ», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ չներկայացնելով այլ մանրամասներ։