ՊՆ նոր կայքը մշակելիս ցանկացել ենք, որ այն լարված իրավիճակներում պաշտոնական ինֆորմացիայի օպերատիվ աղբյուր լինի. Ասպրամ Կրպեյան
Մայիսի 8-ից գործարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության նորացված կայքը, որը հասանելի է նախկին՝ mil.am դոմեյնով։
Այսօր Պաշտպանության նախարարությունում կայքի շնորհանդեսի ժամանակ այն ներկայացնող ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ասպրամ Կրպեյանը նշեց՝ կայքի նոր տարբերակը ստեղծելիս առաջին հերթին առաջնորդվել են սկզբումնքով, որ այն տրամադրի համապարփակ տեղեկատվություն և հանդիսանա օպերատիվ պաշտոնական աղբյուր լարված իրավիճակների դեպքում։
Նշենք, որ առաջիկայում հասանելի կլինի նաև ՊՆ պաշտոնական կայքի բջջային հավելվածն ինչպես iOS, այնպես էլ՝ Android համակարգերի համար։