Բողոքի ակցիա իրականացնողները. քարեր նետելով. սպանել են հնդիկ զբոսաշրջիկին
Հնդկաստանի նահանգներից մեկում՝ Քաշմիրում, բողոքի ակցիա իրականացնողները քարեր նետելով հնդիկ զբոսաշրջիկի վրա, սպանել են նրան: Վերջինս Չենայից (նախկինում՝ Մադրաս) հարավ գտնվող քաղաքից էր:
Ոստիկանությունը հաղորդել է, որ երբ նա ճանապարհորդում էր դեպի Գուլմարգ, բողոքի ակցիա իրականացնողները կանգնեցրին նրա մեքենան: Այս մասին գրում է BBC.com-ը:
Դեպքից մեկ շաբաթ առաջ 2 երեխա վնասվել էին, երբ ամբոխը քարեր էր նետում մոտավորապես 50 աշակերտ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ: