26 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց
26 տարի առաջ մայիսի 8-ին Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով, մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը, որը կրում էր «Հարսանիք՝ լեռներում» անվանումը, ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Այն տևել է 26 ժամ։
Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց:
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հրետկոծում էին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: