Վթար՝ Սևան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում. կա արգելափակված քաղաքացի
Մայիսի 7-ին, ժամը 22:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սևան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի (վարորդը՝ Վ. Խ., 1986 թ.) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները:
Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վ. Խ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: