Չինաստանում ձերբակալել են 118 երեխաների որդեգրած կնոջը
Չինաստանի Հեբեկ նահանգի Ուան քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է քրեական հանցագործությունների մեջ կասկածվող մի կնոջ։ Այս մասին գրում է Life.ru-ն:
Լի Լիցզյունը ողջ երկրում հայտնի է դարձել 118 երեխաների որդեգրմամբ: Նա սկսել է երեխաների որդեգրել 1996 թվականից և 2007 թվականին հիմնադրել է «Սիրո գյուղ» սեփական մասնավոր մանկատունը։ ԶԼՄ-ների շնորհիվ կինը սկսել է բարեգործության անվան տակ գումարներ յուրացնել:
Ոստիկանությունից հայտարարել են, որ կինը կասկածվում է որդեգրած երեխաներին օգտագործելով տեղացի պաշտոնյաներին սպառնալու և վախեցնելու մեջ։
Իշխանությունները այս պահին խնամքի կենտրոնից վերցրել են 74 երեխաների և հաստատությունը փակելու որոշում են կայացրել։ Պարզվել է նաև, որ երեխաներից ոմանք ունեն ծնողներ: