Հարսնացուն իր փեսացուի մոտ էր թռչում. ուղղաթիռը կործանվեց, սակայն հարսանիքը չհետաձգվեց (տեսանյութ)
Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ընկել և այրվել է այն ուղղաթիռը, որով հարսնացուն պետք է ժամաներ իր սեփական հարսանիքին: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Globo»-ին:
Դեպքի հետևանքով հարսնացուն չի տուժել, բայց երեք մարդ վիրավորում է ստացել։ Չնայած վթարին՝ հարսանիքը չի հետաձգվել, հարսնացուին փեսացուի մոտ են հասցրել ցամաքային փոխադրամիջոցով։