Սիրուշոն երգել է հանրահավաք-համերգին (տեսանյութ)
Երեկ ՀՅԴ-ի՝ Լիբանանում տեղի ունեցած նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի հաղորդմամբ, ելույթ է ունեցել նաև Սիրուշոն: Երգչուհին տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով «Երեկ՝ Լիբանանում...Հայեր, Գործն է անմահ, լավ իմացեք»:
Լիբանանում այսօր, մայիսի 6-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու. ՀՅԴ-ն առաջադրել է 4 թեկնածու, իսկ մնացած 4 թեկնածուներին առաջադրել են Ռամկավար և Հնչակյան կուսակցություններից:
12 ժամ տևող ընտրությունների արդյունքում, Լիբանանի ժողովուրդն ընտրելու է 128 պատգամավորի: