Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 37–ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե ջրատարին հայտնվել դաշտում. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ քաղաքի Բանավան թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մկրտչյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, իր վարած BMW մակնիշի 21 MT 221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ջրատարին և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը, ով 6-ամյա երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանք էլ տեղափոխել են հիվանդանոց:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ավտոմեքենային են մոտեցրել վթարի հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկված ու շպրտված գազաբալոնը:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու վիրավոր երեխան հայր ու դուստր են:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: