2018թ. հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 16.1%-ով, ՀՀ է ժամանել 346 458 զբոսաշրջիկ
2018թ. հունվար-մարտ ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված միջազգային զբոսաշրջության ցուցանիշների՝ Հայաստանի Հանրապետություն է ժամանել 346 458 զբոսաշրջիկ, որը 2017 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ 16.1%-ով ավելի է:
2017թ.-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետություն են ժամանել 298 533 զբոսաշրջիկ:
Նույն վիճակագրության համաձայն՝ 2018թ. հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 300 հազ. 832 մարդ: 2017թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13%-ով:
2017թ-ի հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 266 324 մարդ: