Հրապարակվել են նորածին արքայազն Լուիի առաջին լուսանկարները
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, հրապարակել են ապրիլի 23-ին լույս աշխարհ եկած թագաժառանգի՝ արքայազն Լուի Արթուր Չարլզի առաջին լուսանկարները:
Ինչպես նշում է The Guardian-ը, լուսանկարներից առաջինում ճերմակազգեստ նորածինն ավագ քրոջ՝ արքայադուստր Շառլոթի գրկում է, իսկ մյուսում միայնակ պառկած է:
Նշվում է, որ լուսանկարներն անելու ժամանակ փոքրիկն ընդամենը 3 օրական է եղել:
Հայտնի է, որ 3.8 կգ քաշով ծնված տղան բրիտանական գահի ժառանգորդների շարքում 5-րդն է՝ պապից, հորից, ավագ եղբորից ու քրոջից հետո:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ փոքրիկին տրվելու է Քեմբրիջի արքայազն տիտղոսը:
Հայտնի է, որ զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, ծնվել է 2013թ., իսկ երկրորդ երեխան՝ արքայադուստր Շառլոթը՝ 2015թ.: