Արարատի մարզում թալանել են մարզի սիրված բժշկի դեղատունը. գողունը կազմում է ավելի քան 1մլն դրամ
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կեսօրին Շահումյան գյուղի բնակիչ, 45-ամյա Տիգրան Վիրապյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի Հոկտեմբերյան փողոցում գտնվող, իրեն պատկանող դեղատան պատուհանը բացելու միջոցով ներս են մտել դեղատուն և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի դեղամիջոցներ:
Նախնական տեղեկություններով՝ գողը կամ գողերը դեղատնից հափշտակել են մոտ 1 մլն 200 հազար դրամի դեղորայք, իսկ Տ. Վիրապյանն էլ աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ, ով բարի համբավ ունի թե՛ մարզում, թե՛ առողջապահության համակարգում ու եղել են բազմաթիվ դեպքեր, որ նրա դեղատուն դիմած քաղաքացիերը, ովքեր վճարունակ չեն եղել, դեղորայքը ստացել են անվճար: