«Եվրատեսիլ 2018». բուքմեյքերները հրապարակել են ֆավորիտների ցուցակը (տեսանյութեր)
Բուքմեյքերները նոր կանխատեսումներ են արել «Եվրատեսիլ 2018»-ի ֆավորիտների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Eurovision.korrespondent.net-ը:
Առաջին հորիզոնականն է զբաղեցրել Իսրայելի ներկայացուցչուհի Նեթա Բարզիլայը: Ներկա պահին երգչուհու տեսահոլովակը հավաքել է մոտ 1 մլն դիտում, իսկ աղջկան անվանում են «Իսրայելի նոր, գաղտնի զենք»:
Երկրորդ տեղն են զբաղեցնում Բուլղարիայի ներկայացուցիչները: Equinox խումբը կատարում է Bones երգը:
Առաջնորդների եռյակը եզրափակում է չեխ կատարող Միկոլաս Ջոզեֆը Lie To Me երգով: