Հայաստանում այս տարի աճել է օճառի արտադրությունը
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում աճել է օճառի արտադրությունը, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այսպես, ըստ տվյալների, Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-մարտ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.1 տոկոսով և կազմել 88.5 տոննա: Նկատենք, որ ըստ նույն տվյալների, 2017 թ-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 67.5 տոննա օճառ:
Նույն վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 3.8 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը:
Մասնավորապես, 2018թ-ի հունվար-մարտին արտադրվել է 741.4 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 770.8 տոննա: